Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

ԱԱԾ-ն անելու է ամեն ինչ` Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար

ԱԱԾ-ն անելու է ամեն ինչ` Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտելու համար
07.02.2013 | 18:58

ԱԱԾ առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանն այսօր ԱԺ–ում ասել է, որ իրենք ամեն ինչ անում են, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը շտապ բացահայտվի:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ ոճրագործությունը արագ բացահայտվի»,- հայտարարել է նա` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Ի դեպ, այս օրենքով ամրագրվում է, որ ՀՀ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատում է կառավարությունը, վավերացնումերկրի նախագահը և անհրաժեշտության դեպքում վերանայում։
«Գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է իրենից պետական կամ ծառայողական գաղտնիք ներկայացնել: Այդպիսի տեղեկությունների գաղտնագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով»,- նշել է ԱԱԾ առաջին տեղակալը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ